Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա թագավորի չափ լիազորություններ և 0 պատասխանատվություն ունեցող անձի կառավարում

Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա թագավորի չափ լիազորություններ և 0 պատասխանատվություն ունեցող անձի կառավարում
22.04.2025 | 16:03

Հայաստանում ժողովրդավարություն չկա, կա ժողովրդավարության քողով ծածկած ավտորիտարիզմ։ Գործադիր իշխանությունը, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր իսկ խոսքերով՝ հրահանգում է դատավորներին, վերահսկում է դատական իշխանությունը, երբ կամենում, փակում է դատարանների դռները ,վերահսկում է խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի խորհրդարանը։ Այսինքն՝ խախտված է իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը։ Համայնքապետարանները, օրենքով անկախ լինելով գործադիրից, փաստացի գտնվում են վարչապետի և կառավարության ենթակայության ներքո։ Բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրված համայնքապետերին արգելել է դրամական օգնություն ցուցաբերել համայնքների սոցիալապես անապահովներին, հրահանգել է կիսով չափ կրճատել ծառայողական ավտոմեքենաների քանակը, երբ իր ավտոշարասյան թանկ ավտոմեքենաների քանակը ավելին է 30-ից։ Նիկոլ Փաշինյանն ունի թագավորի մեծ լիազորություններ, սակայն զգում է 0 պատասխանատվություն Հայաստանում տիրող մեծ ճգնաժամի, երկրի անվտանգության տապալման համար։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն կործանել են Հայաստանի ներկան, ուրացել հերոսական անցյալը, հիմա էլ ականապատում են երկրի ապագան։ Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը, գործիչները վաղուց պետք է կազմած լինեին Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզ, գործողությունների ծրագիր, սակայն արտերկրի կենտրոններից ընդդիմադիրների մեծ կախվածությունը, Հայաստանի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու գործում նրանց երկչոտությունը, անձնական մեծ ամբիցիաները խոչընդոտել են այդ գործին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4057

Մեկնաբանություններ